Պարեկները կօգնեն վարորդներին՝ չափել ապակիների լուսաթափանցելիության աստիճանը

Պարեկները կօգնեն վարորդներին՝ չափել ապակիների լուսաթափանցելիության աստիճանը

Վարորդները հնարավորություն կունենան պարեկային ծառայության կարգախմբերի օգնությամբ ստուգել մեքենաների ապակիների լուսաթափանցելիության աստիճանը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Ներքին գործերի նախարարության ոստիկանությունից:

Պարեկային ծառայության ստեղծման և կայացման ընթացքում բազմիցս հայտարարվել է, որ ստորաբաժանման հիմնական նպատակներից է ոչ միայն վարչական իրավախախտումների հայտնաբերումն, այլ նաև իրավախախտումների դեմ պայքարում հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդումն ու ոստիկանության նկատմամբ վստահության բարձրացումը։

Հիմք ընդունելով այս սկզբունքը՝ պարեկային ծառայությունը մայրաքաղաքում և մարզերում կիրականացնի իրազեկման միջոցառումներ։

Վարորդները հնարավորություն կունենան պարեկային ծառայության կարգախմբերի օգնությամբ ստուգել մեքենաների ապակիների լուսաթափանցելիության աստիճանը։

Ոստիկանությունը ներկայացրել է իրազեկման միջոցառումների ժամանակացույցը:

Հիշեցնենք, որ ներպետական օրենսդրության իրավադրույթների և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի համաձայն՝ մեքենաների առջևի կողային ապակիների լուսաթափանցելիությունը պետք է կազմի առնվազն 70%:

Հունիսի 1-ից պարեկային ծառայողները և ճանապարհային ոստիկանները հայտնաբերելու են ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ տրանսպորտային միջոցները և վարչական պատասխանատվության են ենթարկելու նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով։

Ոստիկանությունից վարորդներին կոչ են անում հեռացնել առջևի կողային ապակիների թաղանթապատումը կամ փոխարինել մգեցված ապակիները՝ պահպանելով լուսաթափանցելիության թույլատրելի չափերը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում