Լիտվան Տիխանովսկայային ճանաչել Է Բելառուսի օրինական նախագահ

Լիտվան Տիխանովսկայային ճանաչել Է Բելառուսի օրինական նախագահ

Լիտվայի Սեյմը Սվետլանա Տիխանովսկայյաին ճանաչել է Բելառուսի օրինական նախագահ: Այս մասին ասվում է Բանաձեւի տեքստում, հայտնում է ՌԻԱ Նովոստի- ն։

Լիտվացի պատգամավորները միջազգային հանրությանը կոչ են արել աջակցել Տիխանովսկայային, ինչպես նաեւ Համակարգող խորհրդին: Նրանք նաեւ առաջարկում են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի գործողությունները՝ որեւիցե նոր համաձայնագրեր կնքելիս, գնահատել որպես երկրի բռնի նվաճում:

Բելառուսում հինգերորդ շաբաթն է, ինչ շարունակվում են բողոքի ակցիաները՝ օգոստոսի 9-ի նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների պատճառով, որոնց համաձայն Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է ձայների 80 տոկոսը: Առաջին օրերին հանրահավաքները խիստ ցրվել են հատուկ միջոցների օգնությամբ, ձերբակալվել է 7 հազար մարդ: Եվրամիությունը մտադիր է պատժամիջոցներ սահմանել բելառուս պաշտոնյաների դեմ, որոնք պատասխանատու են ընտրությունների կեղծման եւ ցուցարարների դեմ ուժի կիրառման համար: Սակայն Լուկաշենկոն պատժամիջոցների ցուցակում չի հայտնվի։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում