Այս տարվա ընթացքում Հայոց ցեղասպանության թանգարանն ունեցել է 34 հազարից ավելի այցելու
Այս տարվա ընթացքում Հայոց ցեղասպանության թանգարանն ունեցել է 34 հազար 264 այցելու. 22 հազար 393-ը՝ օտարերկրացի և 11 հազար 871-ը՝ տեղացի: 7661 այցելու ցուցադրությանը ծանոթացել է բացատրությունով շրջայցի միջոցով: Այս մասին հայտնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆեյսբուքյան էջը։
Թանգարանը վերսկսել է ամբողջությամբ (առաջին և երկրորդ հարկեր) գործել 2021 թ. փետրվարի 9-ից: Շինությունում առկա ջրահեռացման խնդիրների ու խոնավ պայմանների պատճառով հունիսի 21-ից ցուցասրահներից մեկը ժամանակավորապես փակ է:
Ապրիլի 3-ից վերաբացվել է նաև թանգարանի պատկերասրահը, որտեղ ներկայացված են ֆրանսահայ նկարիչ Ժանսեմի կտավները: 2021 թ. ապրիլ-դեկտեմբեր ամիսներին պատկերասրահ է այցելել 412 մարդ, որից 74-ը՝ տեղացի, 338-ը՝ օտարերկրացի:
Հաշվետու ժամանակահատվածում Հուշահամալիր և թանգարան այցելել են 50 պաշտոնական պատվիրակություններ։
Կարծիքներ