Գլխի վիրահատությունից երկու օր է անցել, իսկ նա արդեն ժպտում է․ Գևորգ Դերձյան
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կետրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը հայտնում է․
«Գլխի վիրահատությունից երկու օր է անցել, իսկ նա արդեն ժպտում է: Շապիկին՝ Մոնթեն:
Մարտունի քաղաքում ծանր ռմբակոծությունից հետո վիրավորված ու «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 2-ամյա Արծվիկի վիճակն արդեն լավ է: Շնորհակալություն այս օրերի ուշադրության, ուղարկվող նվերների, զանգերի և սիրո համար: Փոխանցում ենք ամենը»,-գրել է նա։
Կարծիքներ