«Մարդուկ-Ջարդուկը» բալետն ուղիղ եթերով կցուցադրվի Հայաստանի, ԱՄԷ-ի և Բելառուսի կինոթատրոններում
Մոսկվայի Մեծ թատրոնի Պ. Ի. Չայկովսկու «Մարդուկ-Ջարդուկը» բալետը դեկտեմբերի 30-ին և դեկտեմբերի 31-ին ուղիղ եթերով կցուցադրվի Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Բելառուսի կինոթատրոններում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով ՌԴ մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը։
«Մոսկվայի ժամանակով դեկտեմբերի 30-ին, ժամը 19:00-ին և դեկտեմբերի 31-ին, ժամը 12:00-ին Յուրի Գրիգորովիչի բեմադրությամբ Պ.Ի. Չայկովսկու «Մարդուկ-Ջարդուկը» բալետը կարելի կլինի տեսնել ոչ միայն Մեծ թատրոնի Պատմական բեմում, այլև ողջ երկրի կինոթատրոնների ուղիղ եթերում: Ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում տեղական կինոթատրոնների հեռարձակման պահանջարկը բազմակի գերազանցել է առաջարկը, և ռուսական հարթակները լրացուցիչ ցուցադրություններ են սկսել», - լրագրողներին հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից։
Ռուսաստանում և արտերկրում կանցկացվի ավելի քան 500 ցուցադրություն։ Բալետը կցուցադրվի 112 քաղաքների 300-ից ավելի կինոթատրոններում, այդ թվում՝ Երևանի, Դուբայի, Մինսկի և Գրոդնոյի։
Կարծիքներ