Չեխիայում կարող է արգելվել հյուրանոցների և ռեստորանների աշխատանքը
Չեխիայի Հանրապետության կառավարությունն օրենք է ընդունել, որի համաձայն՝ իշխանությունը կարող է մեկ տարով արգելել հյուրանոցների, ռեստորանների և այլ հասարակական վայրերի աշխատանքը, եթե դրանք կրկնակի խախտեն համավարակով պայմանավորված սահմանափակումները, հաղորդում է չեխական հեռուստատեսությունը:
Հունվարի վերջից Չեխիայի հյուրանոցներում թույլատրվում է միայն գործուղված անձանց կեցությունը, իսկ ռեստորաններում՝ վաճառել սնունդ առաքման համար:
Ոստիկանությունը պարբերաբար խախտումներ է արձանագրում: Չեխիայում որոշվել է ևս եկ ամսով երկարաձգել լոքդաունը, որի ժամկետն ավարտվում է փետրվարի 14-ին:
Վերջին տվյալներով՝ Չեխիայում 10.69 մլն բնակչության 1.37-ը վարակվել է կորոնավիրուսով: 922 223 -ը հաղթահարել է հիվանդությունը: Վերջին մեկ օրվա ընթացքում COVID-19 է հայտնաբերվել 2415 մարդու մոտ:
Կարծիքներ