Դատավորները երբեք պարգևավճար չեն ստացել ու չեն էլ ստանում. Կարեն Փոլադյան
Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ պատասխանելով պարգևավճարներ ստանալու մասին հարցին տեղեկացրեց, որ դատավորները երբեք պարգևավճար չեն ստացել:
«Դատավորները ստանում են միայն աշխատավարձ: Առանց բացառության դատական համակարգի բոլոր աշխատակիցները իրենց անձնական միջոցներից շուրջ 24 միլիոն դրամ հավաքագրել են և այդ գումարը ուղղվել է հիմնադրամին: Բայց որ դատական համակարգի կողմից պարբերաբար նախաձեռնություններ են իրականացնում, ինչի մասին հիմա չեմ ուզում բարձրաձայնել»,-ասաց Փոլադյանը:
Հարցին, արդյոք ռազմական դրությմաբ պայմանավորված դատական նիստրեը հետաձգվում են, Փոլադյանը պատասխանեց.
«Ունենք 85 մարդ, ովքեր առաջնագծում են և իրենց առաքելությունն են իրականացնում, և ունենք դատական նիստեր, որոնք իրավիճակով պայմանավորված հետաձգվել են»:
Կարծիքներ