Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում ևս 13 հայ զինծառայող դատապարտվել է 6-ական տարվա ազտազրկման
Բաքվում ավարտվել է հայ զինծառայողների ևս 13 հոգանոց խումբի գործով դատավարությունը։ Եվս 13 հայ զինծառայող դատապարտվել է 6 տարվա ազտազրկման։ Հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի առաջ էին կանգնել՝ Եղիշ Հովհաննեսի Աստանյանը, Կարեն Արմենի Արամյանը, Տիգրան Մանիկի Ավագյանը, Գրիգոր Գևորգի Գևորգյանը, Հովսեփ Ռոբերտի Մանուկյանը, Գևորգ Սամվելի Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովիկի Գևորգյանը, Վաղարշակ Աշոտի Ավետիսյանը, Վոլոդյա Գագիկի Հակոբյանը, Անդրանիկ Սրապի Սուքիասյանը, Անդրանիկ Տիգրանի Մանուկյանը, Գրիգոր Սեյրանի Սաղաթերյանը և Էդուարդ Արմենի Կիրակոսյանը։
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում դատավոր Ֆաիգ Գանիևի նախագահությամբ դատական նիստին փաստաբանները հանդես են եկել պաշտպանական ելույթով, իսկ մեղադրյալները՝ վերջին խոսքով։
Հայորդիներին մեղադրում են ահաբեկչություն կատարելու մեջ։ Դատավճռի համաձայն ՝ նրանցից յուրաքանչյուրը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման։ Պատիժը կրելուց հետո հայ զինծառայողները կարտաքսվեն Ադրբեջանից։
Կարծիքներ