ՀՀ-ից 4 մարդ ապօրինի հատել է Վրաստանի սահմանը
Վրաստանի ՆԳՆ սահմանային ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են 4 օտարերկրացու՝ Հայաստանի տարածքով Վրաստանի պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով։ Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։
Հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալները սահմանային անցակետը շրջանցել են և Հայաստանից խմբով ապօրինի հատել Վրաստանի պետական սահմանը:
Նրանց սպառնում է 4-5 տարվա ազատազրկում։
Կարծիքներ