Այլ երկրում հաշվառված և ժամանակավոր ՀՀ բերված մեքենաներին առնչվող ժամկետը նախատեսվում է երկարաձգել
Այլ պետություններում հաշվառված և ժամանակավորապես ՀՀ ներմուծված տրանսպորտային միջոցների գտնվելու ժամկետը նախատեսվում է երկարաձգել:
ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետ Արտեմ Կարապետյանը նշեց, որ դեռ ցամաքային ճանապարհով երթևեկելու սահմանափակումներ կան, հետևաբար անհրաժեշտություն է առաջացել ավտոմեքենաների՝ Հայաստանում ժամանակավոր գտնվելու ժամկետը երկարաձգել:
«Այլ պետություններում հաշվառված և ժամանակավորապես ՀՀ ներմուծված տրանսպորտային միջոցների ներմուծման առավելագույն ժամկետը ԵՏՄ օրենսդրությամբ կազմում է 1 տարի: Աշխարհում տիրող կորոնավիրուսային իրավիճակով և փակ սահմաններով պայմանավորված՝ շատ քաղաքացիների համար անհնար էր դարձել իրենց ավտոմեքենաները դուրս հանել ՀՀ-ից՝ թեկուզ և լրանում էր թույլատրելի 1 տարի ժամկետը: Նշված խնդրի կապակցությամբ ԵՏՀ-ի որոշմամբ վերոնշյալ ավտոմեքենաների թույլատրելի ժամկետ է սահմանվել մինչև 2021թ. մարտի 31-ը: ՀՀ ՊԵԿ-ը եղել է նշված որոշման նախաձեռնողներից մեկը, այժմ էլ ՀՀ ՊԵԿ կողմից իրականացվում են քայլեր այդ ժամկետը ևս երկարաձգելու ուղղությամբ»,- ասաց Արտեմ Կարապետյանը:
Նրա խոսքով, չի բացառվում, որ համավարակով պայմանավորված՝ սահմանափակումների ժամկետները երկարաձգվեն, հետևաբար կարիք կա նաև վերանայելու այլ պետություններում հաշվառված և ժամանակավորապես ՀՀ ներմուծված տրանսպորտային միջոցների գտնվելու ժամկետները:
Կարծիքներ