Մեծ Բրիտանիայում ստեղծել են Հեռանկարային հետազոտությունների եւ գյուտերի գործակալություն
Սեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել Է Հեռանկրային հետազոտությունների եւ գյուտերի գործակալություն (The Advanced Research & Invention Agency, ARIA) առաջավոր, ռիսկոտ եւ թանկարժեք գիտական հետազոտությունների համար: Գործակալության բյուջեն կկազմի 800 միլիոն ֆունտ ստելինգ (գրեթե 1,1 միլիարդ դոլար), գրել Է Մեծ Բրինտանիայի Գործարարության, Էներգետիկայի եւ արդյունաբերական ռազմավարության նախարարությունն իր կայքում: Կազմակերպությունը կգլխավորեն աշխարհի առաջատար գիտնականները, որոնք կորոշեն հետազոտությունների ոլորտը եւ կֆինանսավորեն դրանք առանց բյուրոկրատական արգելքների, ասված Է հաղորդագրության մեջ:
Երկրի կառավարությունում հուսով են, որ ARIA-ն կօգնի ամրապնդելու Մեծ Բրիտանիայի՝ ոպես առաջատար գիտական տերության դիրքերը եւ կօգնի վերականգնելու տնտեսությունը նորաստեղծությունների հաշվին: Նոր գործակալությունն, ինչպես սպասվում Է, կսկսի լրիվ ուժով աշխատել 2022 թվականի վերջին: Առանձին գիտահետազոտական ստորաբաժանում Է ստեղծվում այն մոդելներով, որոնք հաջող են եղել այլ երկրներում, այդ թվում ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության Հեռանկարային հետազոտական նախագծերի վարչության մոդելով: Վարչությունը, որը նպատակ Էր դրել ամերիկյան զինված ուժերի տեխնոլոգիական գերազնացության պահպանումը, հիմնվել Է 1957 թվականի հոկտեմբերին ԽՄՀՄ-ի կողմից Երկրի առաջին արհեստական արբանյակի արձակումից հետո շատ չանցած, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ