Չելսին կիսաեզրափակչի առաջին խաղում հաղթեց Տոտենհեմին
«Չելսին» սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթեց «Տոտենհեմին» Անգլիայի Լիգայի գավաթի կիսաեզրափակիչ առաջի խաղում: Այս մասին գրում է Armsport.am-ը։
Հանդիպման 5-րդ րոպեին տանտերերը Կայ Հավերցի դիպուկ հարվածի շնորհիվ բացեցին խաղի հաշիվը։ 34-րդ րոպեին Բեն Դևիսի ինքնագոլը կրկնապատկեց «Չելսիի» առավելությունը։
«Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն ամբողջական հանդիպում է անցկացրել վերջին վիճահարույց հարցազրույցից հետո: Մինչ այս բելգիացին բաց էր թողել Անգլիայի առաջնության «Լիվերպուլի» հետ խաղը (2-2):
Հունվարի 12-ին «Տոտենհեմ» մարզադաշտում կկայանա պատասխան հանդիպումը։
Կարծիքներ