Ալմաթիում սկսվել է ինտենսիվ փոխհրաձգություն զինվորականների և զինված մարդկանց միջև

Ալմաթիում սկսվել է ինտենսիվ փոխհրաձգություն զինվորականների և զինված մարդկանց միջև

Ալմաթիի քաղաքապետարանի դիմացի հրապարակում ինտենսիվ փոխհրաձգություն է տեղի ունեցել զինվորականների և զինված մարդկանց միջև։ Հրապարակ ժամանած զորքերը սկսել են տարածքը անկարգություններ հրահրողներից «մաքրելու» գործողություն, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

Ավելի վաղ հրապարակ էին ժամանել տասնյակ զինված ու ագրեսիվ մարդիկ, ինչպես նաև՝ լրագրողներ։ Որոշ ժամանակ անց մոտ 300 զինվորականներ ժամանել են զրահափոխադրիչներով և բեռնատարներով՝ հավասարապես հագեցված կանաչ կամուֆլյաժով և դիմակներով, նրանք  շրջապատել են հրապարակը պարագծի երկայնքով՝ դուրս հանելով խաղաղ բնակիչներին: Ավելի ուշ կրակոցներ են սկսվել։ Միաժամանակ զինվորականները օդ են կրակել։

Հինգշաբթի գիշերը Ալմաթիի հրամանատարությունը հայտնել է, որ իրավապահ մարմինները քաղաքում հակաահաբեկչական հատուկ գործողություն են սկսել։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում