Ստեփանակերտի քաղաքապետարանն ամանորյա նվերներ կբաժանի երեխաներին

Ստեփանակերտի քաղաքապետարանն ամանորյա նվերներ կբաժանի երեխաներին

Ստեփանակերտի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով Արցախի մայրաքաղաքի բնակիչներին և Ստեփանակերտում բնակվող տեղահանված քաղաքացիներին, որ ամանորյա նվերների համար իրականացվելու է 2016, 2017, 2018, 2019, 2020 թթ. ծնված (բացի մանկապարտեզների, հանրակրթական դպրոցների, նախադպրոցական խմբերի) երեխաների գրանցում:

«Գործընթացը կատարվելու է «Ստեփանակերտի Ե. Չարենցի անվան հ.7 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում սույն թվականի դեկտեմբերի 22-ից մինչև դեկտեմբերի 28-ը՝ ժամը 10:00-17:00-ը:

Գրանցվելու համար անհրաժեշտ է ներկայացնել երեխայի ծննդյան վկայականը և ծնողի անձը հաստատող փաստաթուղթը:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի՝ (047) 94-16-72 հեռախոսահամարին»,- ասվում է քաղաքապետարանի Ֆեյսբուքի գրառման մեջ:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում