Տալլինում եմ. մտածում եմ՝ ինչպես կարող է քաղաքը, երկիրը լինել այսքան կոկիկ. պատասխանի մի տարբերակ կա. վարչապետ

Պաշտոնական այցով Էստոնիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրառում է արել:
«Պաշտոնական այցով Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում եմ։ Նայում եմ ու մտածում՝ լավ, ինչպես կարող է քաղաքը, երկիրը լինել այսքան կոկիկ, այսքան խնամված։
Պատասխանի միայն մի տարբերակ կա։ Նման բան կարող է լինել, եթե հավաքողի հետևից աղտոտողի խիստ պակաս կա, բառիս բուն իմաստով՝ դեֆիցիտ։
Կառուցող-նորոգողի հետևից ջարդող-փչացնողի խիստ պակաս կա, բառիս բուն իմաստով՝ դեֆիցիտ։
Երեկ Էստոնիայի հայ համայնքի մի ներկայացուցիչ, որ ուսուցիչ է աշխատել տեղի դպրոցներում, ասում էր՝ եթե էստոնացի աշակերտին հարցնես՝ որն է քո տունը, կպատասխանի՝ Էստոնիան»,- գրում է վարչապետը։
Կարծիքներ