Դավիթ Բաբայանն անդրադարձել է Ստեփանակերտի օդանավակայանի վերաբացման հնարավորությանը
Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանն ընդգծում է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած հայտարարությամբ նախատեսվող տրանսպորտային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման պարագայում քննարկման պետք է դրվի նաև Ստեփանակերտի օդանավակայանի վերաբացումը:
Դավիթ Բաբայանն այս մասին ասել է «Արմենպրես»-ի հետ զրույցում:
«Ռուսական կողմի աջակցությամբ Ստեփանակերտի օդանավակայանի վերաբացմամբ կստեղծվի արտաքին աշխարհի հետ կապող երկրորդ կարևոր ուղին: Բացի դրանից՝ օդանավակայանը վերաբացվելուց հետո կարող է դառնալ տրանսպորտային կարևոր հանգուցակետ, ինչպես նաև սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման հնարավորություն կընձեռի»,- մասնավորապես ասել է Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ, իր տեղեկությամբ, ռազմական գործողությունների ընթացքում Ստեփանակերտի օդանավակայանը թիրախավորվել է, սակայն լուրջ վնասներ չեն եղել:
Կարծիքներ