Ուկրաինան ցանկանում է ընդլայնել Թուրքիայի հետ համագործակցությունը ռազմական ոլորտում
Թուրքիայի պաշտպանական ոլորտի արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրի գլխավորած պատվիրակության՝ Ուկրաինա կատարած այցի ընթացքում որոշվել է խորացնել այդ ոլորտում առկա համագործակցությունը՝ գրում է infoteka24-ը։
Կիևում Թուրքիայի և Ուկրաինայի միջև համաձայնագրեր են ստորագրվել։ Ըստ այդմ՝ Թուրքիան կբավարարի Ուկրաինայի նավատորմի կարիքները՝ Կիևին տրամադրելով թուրքական տեղական արտադրության Ada հակասուզանավային կորվետներ և անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանական ոլորտի արդյունաբերության վարչությունը։
Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Տարանն էլ թուրքական պատվիրակության հետ հանդիպմանը հայտարարել էր, որ իրենք հույս ունեն թուրքական տեխնոլոգիաների և ներդրումների շնորհիվ զարգացնել Ուկրաինայի ռազմարդյունաբերությունը:
Կարծիքներ