Միլանում գրանցվել է 500 տարում ամենաուժեղ երկրաշարժը
Միլանում տեղի է ունեցել երկրաշարժը, որը վերջին 500 տարում ամենաուժեղն է այդ քաղաքում: Իտալիայի երկրաֆիզիկայի և հրաբխաբանության ազգային ինստիտուտի Միլանի մասնաճյուղի ղեկավար Լուչիա Լուձիի խոսքերը մեջբերում է Corriere della Sera թերթը:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 56 կիլոմետր խորության և քաղաքից ընդամենը վեց կիլոմետր հեռավորության վրա: Ցնցումների ուժգնությունը Ռիխտերի սանդղակով կազմել է 3,9 բալ: Երկրաշարժի հետևանքով զոհեր կամ ավերածություններ չեն եղել:
Ըստ Լուձիի, Միլանի շրջակայքում ուժեղ երկրաշարժերը շատ հազվադեպ են լինում: «Եթե մենք նայենք երկրաշարժի պատմությանը այս տարածաշրջանում, ապա սրա նման ցնցումներ գրանցվել են 500 տարի առաջ: Այդ ժամանակ էպիկենտրոնը գտնվում էր Միլանում, իսկ ուժգնությունը հասել էր 3,7-ի: Ավելի մեծ երկրաշարժեր տեղի են ունեցել հարևան վայրերում, 1396 թ. Մոնցայում գրանցվել է մոտ 5-բալ ուժգնության երկրաշարժ, Պիեմոնտի սահմանին 1918 թ.՝ 4,6 ուժգնության:
Կարծիքներ