Լեհաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ԵՄ-ին նախաձեռնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների յոթերորդ փաթեթը

Լեհաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ԵՄ-ին նախաձեռնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների յոթերորդ փաթեթը

Լեհաստանի արտգործնախարարության խոսնակ Լուկաշ Յասինան կոչ է արել Եվրամիությանը հնարավորինս շուտ քննարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը, գրում է Gazeta.ru-ն:

«Մենք խոսում ենք պատժամիջոցների ընդլայնման մասին։ Կարծում ենք, որ յոթերորդ փաթեթը պետք է հնարավորինս շուտ նախաձեռնել։ Մենք պետք է շարունակենք ճնշումը»,-ասել է նա «Welt am Sonntag»-ին:

Մինչ այդ Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն Ավստրիայի իր գործընկեր Ալեքսանդր Շալենբերգի հետ բանակցություններից հետո ասել էր, որ Վարշավան ԵՄ-ին առաջարկում է հակառուսական պատժամիջոցների յոթերորդ փաթեթում ներառել Ռուսաստանի Դաշնության բոլոր էներգակիրները և բանկերը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում