3 օրում հրդեհի մասին 5 ահազանգ է եղել. այրվել են շինություններ, մեքենաներ

3 օրում հրդեհի մասին 5 ահազանգ է եղել. այրվել են շինություններ, մեքենաներ

Ապրիլի 30-ից մայիսի 3-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 5 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում և Արարատի մարզի Մասիս, Սյունիքի մարզի Գորիս, Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքներում, Լոռու մարզի Ահնիձոր գյուղում։

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 8 քմ) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում