Պապիկյանն այցելել է Հունաստանի ցամաքային զորքերի ռազմական ակադեմիա, հանդիպել հայ կուրսանտների հետ
Հունաստանի Հանրապետություն այցի շրջանակներում՝ դեկտեմբերի 14-ին, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Հունաստանի ցամաքային զորքերի ռազմական ակադեմիա:
Այս մասին հայտնում են ՊՆ-ից:
Հունաստանի ցամաքային զորքերի ռազմական ակադեմիայում Պապիկյանը հանդիպել է հրամանատարության և ակադեմիայում սովորող հայ կուրսանտների հետ։
Նախարարին հանգամանալից ներկայացվել են ռազմական ակադեմիայի գործունեությունն ու կրթական ծրագրերը։
Կարծիքներ