Մենք ճիշտ ճանապարհի վրա ենք. Պետրակովի մամուլի ասուլիսը

Մենք ճիշտ ճանապարհի վրա ենք. Պետրակովի մամուլի ասուլիսը

Սեպտեմբերի 8-ին՝ ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի Թուրքիա-Հայաստան հանդիպումից հետո «Յենի Էսքիշեհիր» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի հետխաղային մամուլի ասուլիսը:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:

Պետրակովը պատասխանել է իրեն ուղղված հարցերին:

Հարց- Հաշվի առնելով, որ մինչև խաղի 88-րդ րոպեն հաղթում էիք այս խաղում՝ արդյո՞ք վաստակեցիք մեկ միավոր, թե կորցրիք երկուսը։

Պատասխան- Կարծում եմ՝ ոչ-ոքիի խաղ էր։ Դա օպտիմալ արդյունք էր։ Ի դեպ, ոչ-ոքի պետք է լիներ նաև երևանյան խաղում։ Երբ հանդերձարան մտա, արդյունքով բավարարված մարդ չկար: Դանշանակում է, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք։ Ես գոհ եմ իմ խաղացողներից, նրանցնվիրումից։ Ամենակարևորը վստահում են մարզչական շտաբին։ Նրանք լսում են ու անում այն, ինչհարկավոր է։

Հարց- Խաղից առաջ թվում էր, որ մի քիչ լարված եք։ Հիմա կարծես թե անգամ ժպիտ կա ձեր դեմքին։ Դա կապ ունի՞ արդյունքի հետ։

Պատասխան-Ես չեմ մարզում Ֆրանսիայի կամ Բրազիլիայի հավաքականներից որևէ մեկը։ Ես ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մարզիչն եմ։ Այդ երկրների մարզիչները, օրինակ Արգենտինայի մարզիչը, այո՛, կարող է իրեն թույլ տալ լինել հանգիստ։ Իսկ ես, այո՛, եղել եմ լարված, քանի որ ես եկել եմ այստեղ աշխատելու, արդյունք գրանցելու։

Ես ցանկանում եմ օգնել Հայաստանին, հայ ժողովրդին։ Նրանք ինձ լավ են վերաբերվում ու փորձում օգնել, հաջողություն ցանկանում։ Ահա թե ինչու եմ ես անհանգստանում ու լարվում։ Ես անհանգիստ եմ տղաների համար, ուզում եմ, որ նրանք հավատան, որ նրանց մոտ ամեն ինչ կստացվի, արդյունք ցույց կտան։

Հարց-Պարո՛ն Պետրակով, շնորհակալություն ձեզ և ձեր հավաքականին անմնացորդ նվիրումի համար։ Եթե խաղից կոնկրետ․ Ձեզ մոտ կա՞ր տպավորություն, որ Տիկնիզյանի հետ մի բան է կատարվում, քանի որ նա նման չէր իրեն: Ու դա միայն գոլի դրվագում վրիպման մասին չէ։

Պատասխան-Գիտեք, ես չեմ ուզում մեկնաբանել։ Ես նախկինում նման դեպքերում կմեկնաբանեի, իսկ հիմա կարելի է ասել ավելի փորձառու եմ դարձել։ Հիմա ուզում եմ քնել, հետո կվերանայեմ ու նոր միայն կխոսեմ։ Նաիր Տիկնիզյանի համար դժվար էր, նա մեծ աշխատանք կատարեց, իր դիրքի վրա անընդհատ գրոհ կար։ Չի կարելի մի հոգու մեղադրել։ Սխալը շղթայական էր։ Ես կնայեմ դրվագը։ Գոլային փոխանցումը Տիկնիզյանն արեց, չէ՞։

Դրանից առաջ էլ Լատվիայի դարպասն էր գրավել։ Ֆուտբոլ է։ Մարդիկ, իհարկե, սխալվում են, հոգնում են։ Խաղի վերջնամասն էր, գլուխը սկսում է լավ չաշխատել, ոտքերը մեկ-մեկ տեղի են տալիս։ Ես երբեք չեմ մեղադրի իմ ֆուտբոլիստին։ Շնորհակալություն եմ հայտնել նրան խաղի համար։ Նա ինքն էլ ամեն ինչ հասկանում է, տխուր նստած էր։ Ամբողջ սրտով նրան հաջողություն եմ մաղթում Խորվաթիայի դեմ խաղում։

Հարց- Նախ ցանկանում եմ շնորհավորել ցանկալի արդյունքի համար։ Ձեր գլխավորած հավաքականը հաղթել է Ուելսին, խփել է չորս գնդակ։ Կարող ե՞ք համեմատել Ուելսի և Թուրքիայի հավաքականները։

Պատասխան-Ես չեմ ուզում համեմատել։ Ես գիտեմ, որ երեք հավաքական պայքարում է երկրորդ տեղի համար։ Թուրքիան, Հայաստանն ու Ուելսը։ Ես անգամ չեմ խոսում Խորվաթիայի մասին:

Հաշիվը, իհարկե, 1:1 էր, սակայն Թուրքիայի հավաքականը որոշակի առավելություն ուներ և ավելի շատ էր տիրում գնդակին։
Այո՛, Թուրքիան ավելի շատ էր գնդակով աշխատում: Մենք դրսում էինք խաղում շատ լավ ընտրանո ւհետ, որը մեզ գերազանցում է մի քանի անգամ: Ու այո՛, մենք խաղում էինք արդյունքի համար, այդտեղ ոչ մի ամոթալի բան չկա։ Մեր ընտրանին օգտագործում է իր ձեռքի տակ եղած բոլոր հնարավորությունները։ Թուրքիան ունի ուժ և ռեսուրս։

Հարց-Վահան Բիչախչյանի փոփոխությունը հարկադրվա՞ծ էր, թե՞ ոչ։ Եթե հարկադրված էր, ինչպե՞ս է նրա վիճակը։ Տեսանք, որ նա վիրակապով էր։ Եթե հարկադրված չէր, ապա ինչպե՞ս եք ընտրություն կատարել՝ թողնել դաշտում Վահանին, թե Լուկասին։

Պատասխան-Ինչո՞ւ: Քանի որ ես եմ գլխավոր մարզիչը։ Տարօրինակ հարց է, եթե ազնիվ լինեմ։ Ես եմ որոշում կայացնողը։ Պատասխանատվությունն ինձ վրա եմ վերցնում։ Մի տեղ սխալվում եմ, մի տեղ ճիշտ դուրս գալիս։ Ճիշտ չէ, երբ մարդիկ հանգիստ բազմոցին նստած, որոշում են՝ մարզիչը ճիշտ փոխարինում է անում, թե սխալ։

Նրա ձեռքը ցավում էր, ու ես ունեմ լավ երիտասարդ խաղացող, նրա խաղընկերը, նաև նրա ընկերը՝ Արթուր Սերոբյանը, մարդ ով վերջերս գնաց Պորտուգալիա։ 2003 թվականի ծնունդ է, նրան էլ շանս տվեցի։ Նա աշխատեց, իրեն արդարացրեց, արեց ինչհարկավոր է։

Հիշեցնենք՝ Հայաստան-Թուրքիա խաղը երեկ ավարտվեց հավասար հաշվով՝ 1:1:

Մամուլի ասուլիսն ամբողջությամբ՝ ստորև.

Հետևեք մեզ նաև Տելեգրամում