Թուրքիայից հարյուրավոր միգրանտներ տեղակայվել են հունական Կոս կղզում

Թուրքիայից հարյուրավոր միգրանտներ տեղակայվել են հունական Կոս կղզում

Թուրքիայից չորս հարյուր միգրանտներ կիրակի առավոտյան տեղափոխվել են Հունաստանի Կոս կղզու փախստականների և միգրանտների ընդունման և նույնականացման կենտրոն։ Այս մասին հայտնել է EPT1 հեռուստաալիքը։

Հունաստանի կառավարությունը գործի առնչությամբ կապի մեջ է Բրյուսելի և ԵՄ արտաքին սահմանների վերահսկողության Frontex գործակալության հետ, և արդեն ուրբաթ օրը Թուրքիայից պահանջել է հետ ընդունել այդ միգրանտներին։ Թուրքիան բացասաբար է արձագանքել նավը նավահանգիստ վերադարձնելու Հունաստանի պահանջին: Նավը հայտնաբերվել է Կրետեի մոտ այն բանից հետո, երբ ուղևորներից մեկը զանգահարել է 112 և օգնություն խնդրել։ Ըստ առկա տեղեկությունների՝ նավը թուրքական ափից ուղեւորվում էր Իտալիա։

Միգրանտներին հետ ընդունելու՝ թուրքական կողմի մերժման մասին շաբաթ օրը հայտարարել է Հունաստանի ռազմածովային ուժերի և կղզիների քաղաքականության նախարար Յանիս Պլաքիոտակիսը։ Նա ընդգծել է, որ Թուրքիան հերթական անգամ հրաժարվել է կատարել Եվրամիության առջեւ ստանձնած պարտավորությունները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում