Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը 7-րդն է Եվրոպայի թիմային առաջնությունում

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը 7-րդն է Եվրոպայի թիմային առաջնությունում

Սլովենիայում ավարտվեց շախմատի Եվրոպայի 23-րդ թիմային առաջնությունը:

Վերջին տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 1։3 հաշվով պարտվեց Ուկրաինային և վաստակած 12 միավորով զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը։

Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց հենց Ուկրաինայի թիմը՝ 14 միավորով: Նույնքան միավոր վաստակեց նաև Ֆրանսիան, որը վերջին տուրում հաղթեց Ադրբեջանին, բայց լրացուցիչ ցուցանիշներով գրավեց 2-րդ հորիզոնականը: Լավագույն եռյակը եզրափակեց Լեհաստանի ընտրանին (13 միավոր)։

Հայաստանի կանանց հավաքականն էլ վերջին տուրում 3։1 հաշվով հաղթեց չեխերին և 10 միավորով գրավեց 11-րդ տեղը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում