«Ռոմա»-«Բրագա». Մխիթարյանը հայտացուցակում է

«Ռոմա»-«Բրագա». Մխիթարյանը հայտացուցակում է

Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հրապարակել է թիմի հայտացուցակը պորտուգալական «Բրագայի» դեմ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան խաղում:  Հայտացուցակում է նաև Հենրիխ Մխիթարյանը:

«Ռոմա»-«Բրագա» հանդիպումը կմեկնարկի 23:55-ին և կցուցադրվի «Շանթ» հեռուստաընկերությամբ: Առաջին խաղում իտալական ակումբը հաղթել էր 2:0 հաշվով: