Ճապոնիան վարժանքներ է անցկացրել ՉԺՀ-ի` Սենկակու կղզիների նկատմամբ հավակնությունների ֆոնին

Ճապոնիան վարժանքներ է անցկացրել ՉԺՀ-ի` Սենկակու կղզիների նկատմամբ հավակնությունների ֆոնին

Նոյեմբերին Ճապոնիայի զինված ուժերը վարժանքներ են անցկացրել Արեւելաչինական ծովի Սենկակու (Դիաոյու) կղզիների ռազմական գրավման դեպքում, որոնք գտնվում են Տոկիոյի վերահսկողության տակ, որոնց հավակնում է Պեկինը: Այս մասին երկուշաբթի հայտնել է KYODO գործակալությունը՝ վկայակոչելով կառավարական աղբյուրները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Սահմանապահների եւ ոստիկանական ստորաբաժանումների մասնակցությամբ զորավարժություններն անցկացվել են Նագասակի պրեֆեկտուրայի ափերի մոտ գտնվող անմարդաբնակ կղզում, որն իր ռելիեֆով եւ այլ առանձնահատկություններով նման է Սենկակուին։  Kyodo-ն նշում է, որ Տոկիոյում մտավախություններ ունեն, որ այդ տարածքները կարող են հանկարծակի գրավվել չինական ծովային ոստիկանության կողմից, որը գործում է քաղաքացիական ձկնորսների քողի տակ։

Ընթացիկ զորավարժությունները, ըստ գործակալության, ուղղված էին Սենկակուից օտար ուժերի դուրս մղման օպերացիաների իրականացմանը` հակամարտության` լայնամասշտաբ զինված բախման վերածումը կանխելու համար։ Դեսանտի վայրէջքի համար վարժանքներում ուղղաթիռներ եւ նավակներ են ներգրավվել։ Դրանց մասնակցել է մոտ 400 մարդ։

Տոկիոն Սենկակուն իր տարածքն էր հռչակել 1895 թվականին, երբ պատերազմում հաղթեց Չինաստանին եւ գրավեց Թայվանը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ճապոնիան հրաժարվեց կղզու նկատմամբ իր իրավունքներից։ Պեկինի կարծիքով՝ այն պետք է վերադարձնի նաեւ Սենկակու (Դիաոյու), որը, ըստ ՉԺՀ-ի, Չինաստանին է պատկանել 14-րդ դարից։ Ճապոնիայի կառավարությունը հերքում է նման պնդումները եւ հայտարարում, որ բռնակցման պահին այդ կղզիներն անմարդաբնակ էին եւ ոչ մեկին չէին պատկանում։

Սենկակուի շուրջ հակամարտությունը սրվեց այն բանից հետո, երբ 2012 թվականի սեպտեմբերին Տոկիոն հայտարարեց, որ կղզիները գնում է մասնավոր սեփականատերերից՝ Ճապոնիայի քաղաքացիներից: Դրանից հետո ՉԺՀ-ում բողոքի զանգվածային ցույցեր տեղի ունեցան, որոնք ուղեկցվեցին ճապոնական ռեստորանների եւ ձեռնարկությունների ջախջախմամբ։ Այդ ժամանակից ի վեր չինական նավերը մշտապես շրջում են վիճելի արշիպելագի մոտակայքում եւ ցուցադրաբար մտնում են դրա ափամերձ գոտի։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում