Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 390 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 390 նոր դեպք, որից 192-ը՝ մայրաքաղաք Թբիլիսիում։ Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում կատարվել է 22 022 նմուշառում։
Դրականության ցուցանիշը. Օրական 1,77%, վերջին 14 օրը – 1,62%, վերջին 7 օրը – 1,31%:
Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 272 262 դեպք: Ապաքինվել է ևս 172 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 266 563:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 10 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից մահացել է 3 553 անձ:
Կարծիքներ