ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան դիտարկում են քիմիական զենք կիրառելու համար ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների հնարավորությունը
Bloomberg-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան դիտարկում են Ռուսաստանի նկատմամբ քիմիական զենք կիրառելու մեղադրանքով նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունները:
Դիտարկվում է ռուսաստանցի տարբեր գործարարների նկատմամբ ու պետական պարտքի ոլորտում պատժամիջոցներ սահմանելու հարցը: Լոնդոնը մտադիր է այդ քայլին գնալ Քիմիական զենքի արգելման կազմակերպության շրջանակում: Վաշինգտոնը պատժամիջոցները կխստացնի, եթե Մոսկվան որոշակի պայմանների շուրջ զիջումների չգնա: Խոսքը, մասնավորապես, այն մասին է, որ Ռուսաստանը հրաժարկվի քիմիական զենք կիրառելուց և թույլ տա ստուգումներ իրականացնել այն օբյեկտներում, որտեղ, ենթադրաբար, կարող են նմանատիպ զինատեսակներ պահվել: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հնարավոր է համարել ռուս գործարարների նկատմամբ «Մագնիտսկու ակտ»-ի շրջանակում պատժամիջոցների սահմանումը:
Կարծիքներ