Այսօր Արցախի դատախազության աշխատողի օրն է

Այսօր Արցախի դատախազության աշխատողի օրն է

Այսօր Արցախի Հանրապետության դատախազության աշխատողի օրն է: Մասնագիտական օրվա կապակցությամբ արցախցի գործընկերներին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Չնայած անասելի ծանր բարոյա-հոգեբանական վիճակին, աշխատանքների կազմակերպման բարդություններին, Արցախի դատախազությունը շարունակում է իր առաքելությունը, որն առավել արժեքավոր է այս դժնդակ ժամանակներում Արցախում կարգ ու կանոնի, օրինականության ապահովման, պետության և արցախցիների կենսական իրավուքնների պաշտպանության, քրեական արդարադատության բնականոն իրականացման տեսանկյունից:

Հավերժ հիշատակ ու խոնարհում՝ պատերազմում իր ծառայողական պարտքը կատարելիս զոհված Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության ավագ դատախազ Կարեն Գրիգորյանին:
Տոնդ շնորհավոր, սիրելի՛ գործընկեր…»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում