Մանչեսթեր Սիթին պատրաստ է իր պաշտպանին փոխանակել Բարսելոնայի կիսապաշտպանի հետ
Ինչպես հայտնում է Armsport.am-ը՝ հղում անելով Daily Mail-ին, «Մանչեսթեր Սիթին» դիտարկում է պաշտպան Այմերիկ Լապորտին «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի հետ փոխանակելու տարբերակը։
«Բարսան» ցանկանում է ամրապնդել իր պաշտպանական գիծը: Լապորտը լավ տարբերակ կլինի կատալոնական ակումբի համար, բայց «Սիթին»այս գործարքի մեջ ցանկանում է ներառել հոլանդացի ֆուտբոլիստին:
Նշվում է, որ Պեպ Գվարդիոլան համարվում է Դե Յոնգի մեծ երկրպագուն:
Կիսապաշտպանի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է 2026 թվականին:
Կարծիքներ