ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել Ղազախստանին բողոքի ցույցերի պատճառ դարձած խնդիրների լուծման գործում
ԱՄՆ-ի վարչակազմը պատրաստ է օգնել Ղազախստանին քաղաքական ու տնտեսական խնդիրների լուծման հարցում, ինչը, ըստ Վաշինգտոնի, բողոքի ցույցեր է առաջացրել երկրում։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։
«Մենք հավատում ենք, որ Ղազախստանի կառավարությունը կկարողանա լուծել այն խնդիրները, որոնք պատճառ են դարձել բողոքի ակցիաների»,- ասել է նա։ Ըստ ԱԳՆ ներկայացուցչի, խոսքը վերաբերում է խնդիրներին, որոնք էապես տնտեսական ու քաղաքական են։
«Եթե մենք կարողանանք օգնել Ղազախստանին այդ խնդիրների լուծման հարցում, ապա ԱՄՆ-ն պատրաստ է դա անել»,- ասել է նա։
Կարծիքներ