Թաիլանդում մահացած են հայտնաբերել Ուկրաինայի դեսպանին

Թաիլանդում մահացած են հայտնաբերել Ուկրաինայի դեսպանին

Թաիլանդում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Բեշտային մահացած են հայտնաբերել Կո Լիպե կղզու հյուրանոցում: Այս մասին հայտնել են թագավորության ոստիկանությունից հավելելով որ բռնի մահվան նշաններ չեն հայտնաբերվել, գրում է РИА Новости գործակալությունը:

Բեշտուին մահացած են հայտնաբերել առավոտյան 05:30-ին հյուրանոցային համարում:

Դեսպանի որդին հայտնել է, որ նախօրեին հայրն իրեն լավ է զգացել: 4:30-ին դիվանագետն արթնացել է թունավորման ախտանշաններով, այնուհետև կորցրել գիտակցությունը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում