Brent-ի գինը 2020 թվականի փետրվարից ի վեր առաջին անգամ գերազանցել Է բարելի դիմաց 59 դոլարը

 Brent-ի գինը 2020 թվականի փետրվարից ի վեր առաջին անգամ գերազանցել Է բարելի դիմաց 59 դոլարը

Brent մակնիշի նավթի արժեքն անցյալ տարվա փետրվարի 21-ից ի վեր առաջին անգամ գերազանցել Է բարելի դիմաց 59 դոլարը: 

Երեւանի ժամանակով 11:58-ի դրությամբ հյուսիսծովային խառնուրդի ապրիլյան ֆյուչերսների գինն աճել Է 0,31 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 58,87 դոլար, րոպեներ առաջ ցուցանիշը հասել Է 59,01 դոլարի: WTI-ի մարտյան ֆյուչերսների արժեքը բարձրացել Է 0,77 տոկոսով՝ մինչեւ 56,12 դոլար: Փորձագետները նավթի ամրապնդումը կապում են փետրվարին եւ մարտին արդյունահանումն օրական մեկ միլիոն բարելով կրճատելու Սաուդյան Արաբիայի կողմից վերջերս արված որոշման հետ:

Դրա հետ մեկտեղ, նշում են վերլուծաբանները, իրադրությունը բնավ իդեալական չԷ. ՕՊԵՔ+-ը դեռեւս չունի հավասարակշռություն, համաձայնագրի ոչ բոլոր մասնակիցներն են կատարում իրենց ստանձնած պարտավորությունները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում