Փետրվարի 10-ից 20-ը Ուկրաինան վարժանքներ կանցկացնի Բայրաքթարի կիրառմամբ
Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտնել է, որ փետրվարի 10-ից փետրվարի 20-ը երկրում զորավարժություններ կանցկացվեն «Բայրաքթար» հարվածային անօդաչու թռչող սարքերի և «Javelin» շարժական հակատանկային հրթիռային համակարգերի միջոցով։
«Փետրվարի 10-ից փետրվարի 20-ը Ուկրաինայի Զինված ուժերի զորավարժությունները կանցկացվեն «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի, «Ջավելին» հրթիռային համակարգերի և «NLAW» մարդատար շարժական կառավարվող հակատանկային հրթիռների կիրառմամբ», - ասել է Ռեզնիկովը ICTV հեռուստաալիքի եթերում։
Կարծիքներ