Մակրոնը Պուտինի հետ քննարկել է Բելառուսի Սահմանադրության նախագիծը և Լուկաշենկոյի խոսքերը միջուկային զենքի մասին

Մակրոնը Պուտինի հետ քննարկել է Բելառուսի Սահմանադրության նախագիծը և Լուկաշենկոյի խոսքերը միջուկային զենքի մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել է Բելառուսի նոր Սահմանադրության նախագծի հարցը, ինչպես նաև Լուկաշենկոյի խոսքերն իր տարածքում ռուսական միջուկային զենքի տեղակայման մասին։

«Ես իմ մտահոգությունն եմ հայտնել նախագահ Պուտինին՝ կապված Բելառուսի նոր Սահմանադրության նախագծի հետ, որը ենթադրում է 1994 թվականից նրա կարգավիճակի վերաբերյալ երկու հիմնարար դրույթների վերացում, ինչպես նաև՝ կապված նախագահ Լուկաշենկոյի՝ դեկտեմբերի 27-ին միջուկային զենքի մասին հայտարարության հետ։ Այդ կապակցությամբ ես հավաստիացումներ եմ ստացել նախագահ Պուտինից»,- ասել է Մակրոնը ՌԴ ղեկավարի հետ համատեղ ասուլիսում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում