Վիրահատություններն անցել են հաջող, վրավորներից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում․ Արտակ Բեգլարյան

Վիրահատություններն անցել են հաջող, վրավորներից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում․ Արտակ Բեգլարյան

ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքի իր էջում հայտնում է, որ Արցախում ադրբեջանական ԶՈւ-ի կրակոցներից վիրավորված հայ զինվորների կյանքին վտանգ չի սպառնում․

«Վերադարձա Ստեփանակերտի զինվորական հոսպիտալից ու հանրապետական բժշկական կենտրոնից, որտեղ երեք վիրավոր զինվորի վիրահատություններ են տեղի ունեցել: Դրանք բոլորն անցել են հաջող, և վիրավորներից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:

Մեծագույն շնորհակալություն մեր բժիշկներին՝ իրենց առաքելությունը բարձր նվիրումով ու արհեստավարժությամբ իրականացնելու համար»,- գրել է նա։
 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում