Նա բարդ ճակատագրով, բայց տաղանդավոր մարդ էր. Պուտինը՝ Պրիգոժինի մասին

Նա բարդ ճակատագրով, բայց տաղանդավոր մարդ էր. Պուտինը՝ Պրիգոժինի մասին

Վլադիմիր Պուտինը Դնեցկի ղեկավարի պաշտոնակատար Դենիս Պուշիլինի հետ հանդիպման ժամանակ իր ցավակցությունն է հայտնել Տվերի մարզում ավիավթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին և ընկերներին։

«Առաջին հերթին ուզում եմ իմ անկեղծ ցավակցությունը հայտնել բոլոր զոհերի ընտանիքներին, դա միշտ էլ ողբերգություն է»,- ասել է նախագահը։

Պուտինը նշել է, որ վաղուց է ճանաչում«Վագներ»ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինին, նա բարդ ճակատագրով մարդ էր, բայց տաղանդավոր, անհրաժեշտ արդյունքների հասնող ոչ միայն իր, այլև ընդհանուր գործի համար։

«Թվում է, թե առաջնային տվյալները ցույց են տալիս, որ այնտեղ են եղել նաև «Վագներ» ընկերության աշխատակիցները: Նշեմ, որ սրանք մարդիկ են, ովքեր զգալի ներդրում են ունեցել մեր ընդհանուր կյանքում, Ուկրաինայում նեոնացիստական ռեժիմի դեմ պայքարում: Մենք դա հիշում ենք, գիտենք և չենք մոռանա»,- ասել է Պուտինը։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում