Հաջորդ տարի կարելի է արդեն պայքարել ՉԼ խմբից դուրս գալու համար. Ռոման Բերեզովսկին՝ «Զենիթի» մասին
«Զենիթի» և Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին խոստովանել է, թե չէր սպասում արդյունավետ խաղ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրի «Զենիթ»-«Չելսի» դիմակայությունում: Հիշեցնենք, այն ավարտվել է 3-3 հաշվով։
«Չէի սպասում, որ այդքան գոլեր կգրանցվեն. կարծում էի, որ ավելի փակ խաղ կլինի: Լավ է, որ պետերբուրգցիներին հաջողվեց վերակազմակերպել խաղը, ու Օզդոևը կարողացավ խաղի վերջում հավասարեցնել հաշիվը։ Ոչ-ոքին, ընդհանուր առմամբ, լավ արդյունք է այս խաղի համար: Զգացվում է, որ տղաներն այժմ վստահ են իրենց ուժերին, կարող են հեռուն գնալ Եվրոպա լիգայում, սա նույնպես թույլ մրցաշար չէ։ Հաջորդ տարի կարելի է արդեն պայքարել Չեմպիոնների լիգայի խմբից դուրս գալու համար»,- Բերեզովսկու խոսքերն է մեջբերում Metaratings.ru-ը:
Կարծիքներ