Էջմիածին-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել. տուժածները հիվանդանոցում են
Մարտի 4-ին՝ ժամը 17:05-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պտղունք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ առկա է գազի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Էջմիածին-Երևան ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են «Nissan» (վարորդ՝ Կ․ Հ․) և «Mercedes-Benz» (վարորդ՝ Գ․ Կ․) մակնիշների ավտոմեքենաները։ «Nissan» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Տ․ Մ․-ն (ծնված 1996 թ.) և Ա․ Հ․-ն (ծնված 2022 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
Կարծիքներ