Չեմ կարող հավատալ, որ ձերբակալվել եմ. Թրամփ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը իր ձերբակալության հետ կապված հայտարարել է, որ չի կարող հավատալ, որ «սա տեղի է ունենում Ամերիկայում»։
«Գնում եմ Մանհեթենի ստորին դատարան»,- գրել է Թրամփը իր «Truth Social» սոցիալական ցանցում։ «Նրանք պատրաստվում են ձերբակալել ինձ։ Չեմ կարող հավատալ, որ սա տեղի է ունենում Ամերիկայում»,- նշել է նա։
Հիշեցնենք՝ մարտի 30-ին, Նյու Յորքի դատարանի երդվյալ ատենակալները մեղադրական եզրակացություն են ներկայացրել Դոնալդ Թրամփի մասնակցության գործով պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսին 130 հազար դոլար վճարելու գործով։ Դատախազն ասել է, որ իրեն գումար են տվել՝ ամերիկյան նախկին առաջնորդի հետ իր ենթադրյալ կապի մասին «լռություն գնելու համար»: Սա համարվում է քրեական հանցագործություն, որի համար Նյու Յորքի օրենսդրությամբ սպառնում է մինչև չորս տարվա ազատազրկում։
Ամերիկայի պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ երկրի ներկայիս կամ նախկին նախագահին քրեական պատասխանատվության են ենթարկում։ Թրամփը հերքել է իր մեղքը և ասել, որ երդվյալ ատենակալների որոշումը «քաղաքական հետապնդում է»։
Թրամփի կողմնակիցներն ու հակառակորդները հավաքվել են Մանհեթթենի քրեական դատարանի շենքի մոտ:
Կարծիքներ