Այսուհետ ընդամենը մի քանի գործողություն ձեր հեռախոսով , և դուք կհայտնվեք Արամ Խաչատրյան համերգասրահում. Վիկտոր Մնացականյան

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և «Արամ Խաչատրյան» համերգասրահի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վիկտոր Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«#ՖիլհարմոնիկԱռցանց
#LevelCompleted
Հարգելիներս, փորձեմ կիսվել մեր հաջողությամբ. այսուհետ ընդամենը մի քանի գործողություն ձեր հեռախոսով , և դուք կհայտնվեք Արամ Խաչատրյան համերգասրահում:
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, անկանգառ առաջ գնալու և ունկնդրին հարմարավետ պայմաններ ստեղծելու նպատակով այսուհետ առաջարկում է ԱՌՑԱՆՑ վաճառք` apo.am կայքում տեղակայված "Պատվիրել Տոմս" ենթաբաժնով: Մենք էլ վերջապես կդադարենք անհարկի բարձր տոկոսներ փոխանցել այլ միջնորդների...
Ձե'ռք բերեք ձեր տոմսերն ու վայելեք երեկոն մեր համերգասրահում:
Ուրախացեք, տարածեք.) Մեր թիմը սիրում է ձեզ և աշխատում ենք ձեզ համար: Հետո հետաքրքիր կլինի լսել ձեր կարծիքները»:
Կարծիքներ