Առաջին ընթերցմամբ ընդունվեց ՀՕՊ միջոցների օգտագործման կարգի սահմանումը Կառավարությանը վերապահող նախագիծը
74 կողմ, 0 դեմ, 4 ձեռնպահ ձայներով Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ««Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նախատեսվում է պետական սահմանի օդային տարածքի պաշտպանության ժամանակ հակաօդային պաշտպանության զորքերի կողմից հակաօդային պաշտպանության միջոցների օգտագործման կարգը սահմանել ՀՀ Կառավարության որոշմամբ:
Առաջարկվում է Կառավարության համապատասխան որոշմամբ կանոնակարգել օդային տարածքում ՀՀ պետական սահմանը պահպանելիս և ՀՀ պետական սահմանի օդային տարածքում ահաբեկչական գործողությունների չեզոքացման համար հակաօդային պաշտպանության ու ռազմական ավիացիայի ուժերի կողմից զենքի և մարտական տեխնիկայի կիրառման ընթացակարգը, դրանց կիրառման վերաբերյալ որոշում կայացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը:
Կարծիքներ