Ուկրաինայում Լիտվայի դեսպանը կվերադառնա Կիև
Լիտվայի ԱԳՆ նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը «Թվիթերի» իր պաշտոնական էջում հայտնել է, որ Ուկրաինայում Լիտվայի դեսպանը վերադառնում է Կիև:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Ավելի վաղ նախարարը տեղեկացրել էր, որ Վիլնյուն իջեցնում է Մոսկվայի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը և հետ է ուղարկում ռուս դեսպանին:
2022-ի փետրվարի վերջին Լիտվայի ԱԳՆ-ն հաղորդել էր, որ Ուկրաինայում Լիտվայի դեսպանությունը ժամանակավոր կաշխատի Լեհաստանի հետ սահմանին:
Կարծիքներ