Գեղարքունիքի մարզում կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» հեծանվավազքի մրցաշար
Գեղարքունիքի մարզում՝ Շորժա-Սևանա լճի թերակղզի 40 կմ երկարությամբ ճանապարհահատվածում, այս տարվա սեպտեմբերի 19-ին նախատեսվում է կազմակերպել և անցկացնել «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշար, որի նպատակը հեծանվային սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացումն է:
«Բնակչության շրջանում նպատակ ունենք տարածել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովում, ինչպես նաև հեծանիվը որպես «շրջակա միջավայրը աղտոտվածությունից զերծ պահելու միջոց» գաղափարի քարոզումը»,- ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:
Մրցաշարը նախատեսվում է անցկացնել երկու տարիքային խմբով. առաջին տարիքային խումբը՝ 18-35 տարեկան կանայք, 18-40 տարեկան տղամարդիկ, իսկ երկրորդ տարիքային խումբը՝ 36 և բարձր տարիքի կանայք, 41 և բարձր տարիքի տղամարդիկ։
Նիկոլ Փաշինյանն էլ պատմեց գաղափարի նախապատմության մասին:
«Նախընտրական քարոզարշավի ընթացքում մենք հանդիպեցինք հեծանվորդների խմբի, այդտեղից գաղափար առաջացավ ամենամյա ոչ պրոֆեսիոնալ մրցաշար անցկացնել, որին կարող են մասնակցել նշված տարիքային խմբերի բոլոր ցանկացողները, որոնք պրոֆեսիոնալ մարզիկ չեն: Ինչպես մեր կառավարության ծրագրում, նաև Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարության մեջ նշված է, մենք ուզում ենք առողջ ապրելակերպը դարձնել համընդհանուր: Մրցաշարը լինելու է ամենամյա»,- ասաց վարչապետը:
Կարծիքներ