Ձնատեղումները Կալիֆոռնիայում եւ Նեւադայում հանգեցրել են ճանապարհների փակման եւ ավիաչվերթների չեղարկման

Ձնատեղումները Կալիֆոռնիայում եւ Նեւադայում հանգեցրել են ճանապարհների փակման եւ ավիաչվերթների չեղարկման

ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի եւ Նեւադայի նահանգներում ձնաբքի պատճառով սահմանափակվել Է ճանապարհային երթեւեկությունը, չեղարկվել են առանձին ավիաչվերթներ: Այդ մասին հաղորդել Է Associated Press գործակալությունը: Սառնամանիքը եւ ձնատեղումները դիտվում են Նեւադայի հյուսիսում:

Արդյունքում իշխանությունները դադարեցրել են երթեւեկությունը Սիեռա-Նեւդա լեռնաշղթայի միջով անցնող ճանապարհին, ուշացրել են Ռինո-Տախո օդանավակայանի չվերթները եւ դադարեցրել գրասենյակների աշխատանքը նահանգում:

Նաեւ չեղարկել են առանձին չվերթեր Լաս-Վեգասի օդանավակայանում: Նեւադայի նահանգապետ Սթիվ Սայսոլաքը կարգադրել Է, որ երկրորդական պարտականություններ կատարող պետծառայողները մնան տանը, բացառությամբ անվտանգության ծառայությունների եւ ուղղիչ հաստատությունների աշխատակիցների:

Նշվում Է, որ Կալիֆոռնիայի նահանգի Թրաքի քաղաքի լեռնադահուկային առողջարանը դեկտեմբերի 27-ին դադարեցրել Է աշխատանքը անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով. վերջին 48 ժամում այդ շրջանում տեղացել Է ավելի քան 1,8 մետր ձյուն: ԱՄՆ-ի հյուսիս-արեւմուտքում նաեւ կետեր են բացել տաքանալու կարիք ունեցող անձանց համար:

Օդերեւութաբանների տվյալներով՝ ձնաբքերը կետեւեն մի քանի օր, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում