Դեկտեմբերի 25-26-ն առգրավվել է 840 հատ սիգ. ԲԸՏՄ

Դեկտեմբերի 25-26-ն առգրավվել է 840 հատ սիգ. ԲԸՏՄ

2021 թ. դեկտեմբերի 20-ից մինչև 2022 թ. հունվարի 15-ը սիգ տեսակի ձկան որսն արգելված է, ձվադրման ժամանակահատվածում Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում իրականացվում է միջոցառումների ծրագիր։

Համաձայն միջոցառումների պլանի՝ դեկտեմբերի 25-26-ը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Սևան» ազգային պարկի, ՀՀ ոստիկանության, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցների համատեղ խստացված վերահսկողական շրջայցերի ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է ընդհանուր՝ 840 հատ սիգ տեսակի ձուկ:

Առգրավված ձուկը հանձնվել է պաշտպանության նախարարության զորամասեր և «Սևան հոգեկան առողջության կենտրոն» ՊՈԱԿ։

 

Ձեռնարկվում են միջոցներ ապօրինի որս կատարած անձանց ինքնությունը պարզելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

 

Տեսչական մարմինը հորդորում է սիգի ձվադրման ժամանակահատվածում զերծ մնալ ապօրինի որս կատարելուց։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում