Թուրքիան ծրագրում է մտերմանալ ԱՄՆ-ի հետ՝ Ռուսաստանի հետ խնդիրների պատճառով․ Bloomberg
Թուրքիան նախատեսում է բարելավել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ Ռուսաստանի հետ տարաձայնությունների պատճառով: Այս մասին հայտնում է Bloomberg- ը՝ վկայակոչելով աղբյուրներ:
Գործակալության զրուցակիցների կարծիքով` Անկարան ցանկանում է վերանայել իր արտաքին քաղաքականությունը՝ պայմանավորված մի շարք գործոններով:
Մասնավորապես, խոսքը ԱՄՆ նախագահական ընտրություններում Ջո Բայդենի տարած հաղթանակի և ԵՄ կողմից պատժամիջոցների սպառնալիքի մասին է:
Բացի այդ, նշանակալի գործոն են Թուրքիայի տարաձայնությունները Ռուսաստանի հետ: Դրանք սկսեցին սրվել Սիրիայում տիրող իրավիճակի պատճառով, որտեղ Մոսկվան աջակցում է Բաշար Ասադի ուժերին, իսկ Անկարան՝ գրոհայիններին:
Հակասություններ առաջացան նաև Լիբիայում հակամարտության շուրջ: Այնտեղ Ռուսաստանը սատարում է Լիբիայի ազգային բանակին, իսկ Թուրքիան՝ Տրիպոլիում միջազգայնորեն ճանաչված կառավարությանը:
Վեճի մեկ այլ կետ դարձավ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրումը:
«Թուրքիան շտապեց Կովկասում Ռուսաստանի հետնաբակ՝ աջակցելով Ադրբեջանին», – գրում է Bloomberg- ը:
Գործակալության աղբյուրներից մեկի համաձայն, Թուրքիան ենթադրում է, որ Բայդենի հավատը տրանսատլանտյան կապերին՝ կօգնի նրան շրջանցել ՆԱՏՕ-ի գործընկերների հետ տարաձայնությունները և մեծացնել երկար սպասված զենքի գործարքների հավանականությունը:
Կարծիքներ