Աշխարհին բանանի անբավարարություն է սպառնում
Էկվադորում Սանգայ հրաբխի ժայթքման պատճառով աշխարհում կարող է բանանի անբավարարություն առաջանալ, հաղորդում է El Comercio-ն: Ժայթքումների հետևանքով առաջացած կլիմայի փոփոխության պատճառով բանանի արտահանումը կարող է նվազել 25-30%-ով:
Հրաբխի ժայթքումից արդեն տուժել է 83 հազար հեկտար տարածք, ներառյալ այն տարածքները, որտեղ ավանդաբար բանան են աճեցնում: Ֆերմերները կարող են կորցնել իրենց բերքի քառորդ մասը: Բացառություն են այն հաջողակ ֆերմերները, որոնք միջատապաշտպան հատուկ ծածկոցներ են օգտագործել:
Էկվադորը բանանի խոշորագույն արտահանողն է աշխարհում։ Նրա հիմնական շուկաներն են Ռուսաստանը, Եվրոպան և Մերձավոր Արևելքը։ Էկվադորի բանանները մատակարարվում են նաև Հայաստան։
Սանգայ հրաբխի ժայթքումը տեղի է ունեցել սեպտեմբերի 20-ին, ծխի սյունը հասել է 10 կմ բարձրության:
Կարծիքներ