Ղարիբաշվիլին պնդում է` հացադուլ անող Սաակաշվիլին կես կիլոգրամ մեղր է կերել
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, մեկնաբանելով նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու առողջական վիճակը, նշել է.
«Քաղցած մնացող մարդը կես կիլոգրամ մեղր չի ուտում»:
Նախօրեին երեկոյան նախկին նախագահի անձնական բժիշկ Նիկոլոզ Կիպշիձեն հայտարարել էր, թե Սաակաշվիլիի առողջական վիճակը վատացել է, և հացադուլը կարող է նրան սպանել արյան հիվանդության` թալասեմիայի ֆոնին:
Բանտի ղեկավարությունը, սակայն, հայտնել է, որ բանտարկյալի առողջությունը նորմալ է, և նա բժշկական անձնակազմի մշտական հսկողության ներքո է:
Ղարիբաշվիլին, սակայն, պնդել է` նախկին նախագահը, բանկային քարտն օգտագործելով, գնել է յոթ տարա մեղր և կես կիլոգրամը կերել:
Կարծիքներ