Արոնյանը երկրորդ ոչ-ոքին խաղաց Superbet Chess Classic մրցաշարում

Բուխարեստում ընթացող Superbet Chess Classic մրցաշարի երկրորդ տուրում Լևոն Արոնյանը սևերով ոչ-ոքի է խաղացել Ուեսլի Սոյի հետ։ Հիշեցնենք՝ առաջին տուրում Արոնյանը ոչ-ոքի էր խաղացել ռումինացի Կոնստանտին Լուպուլեսկուի հետ:

10 տուրից բաղկացած մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 325 000 հազար եվրո: Մրցաշարին մասնակցում են նաև Շահրիար Մամեդյարովը, Ֆաբիանո Կարուանան, Ալեքսանդր Գրիշչուկը, Անիշ Գիրին, Թեյմուր Ռաջաբովը, Մաքսիմ Վաշյե-Լագրավը և Բոգդան-Դանիել Դիասը և այլք:

Երկու տուրից հետո 1,5-ական միավորով առաջատարներն են Դիասսը և Կարուանան։ Արոնյանը կիսում է 3-8 տեղերը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում